Կատալոնիայում անցկացված անկախության մասին խորհրդանշական հարցման մասնակիցների մոտ ութսուն տոկոսը կողմ է արտահայտվել երկրամասի անջատմանն Իսպանիայից:
Հարցումը կազմակերպել են 40 000 կատալոնացի կամավորներ առանց պետական ֆինանսավորման: Մասնակիցներին տրվել է երկու հարց՝ համաձա՞յն եք ուք, որ Կատալոնիան դառնա պետություն, և եթե այո, ապա համաձա՞յն եք, որ այն լինի անկախ պետություն: Մասնակիցների թիվը գերազանցել է երկու միլիոնը, սակայն հարցումն իրավական ուժ չի ունեցել, այն ընդամենը փոխարինել է Իսպանիայի սահմանադրական դատարանի արգելած հանրաքվեն:
Հարցմանը մասնակցելու իրավունք են ունեցել 16 տարեկանից բարձր բոլոր այն բնակիչները, որոնց անձը հաստատող փաստաթղթում որպես մշտական բնակության վայր նշված է եղել կատալոնական որևէ բնակավայր: Հարցման մասնակիցների մեծ մասը բաժին է ընկել Բարսելոնային՝ մոտ մեկ միլիոն 200 000 մարդ:
Մանրամասները` տեսանյութում