Տուրում գլխավոր անակնկալի հեղինակը Երևանի «Միկան» էր, որը տուրի անդրանիկ խաղում սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց այս մրցաշրջանի առաջատար «Ուլիսին»: Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց Տիգրան Բարսեղյանը, աչքի ընկան նաև Ալեքսն ու Ռաֆայել Ղազարյանը:
Այս պարտությունը վերջ դրեց ուլիսցիների հաղթարշավին, որն ընդհատվեց 10 անընդմեջ հաղթանակներից հետո, իսկ «Միկան» տարավ իր 4-րդ անընդմեջ հաղթանակը:
«Փյունիկը» նույն հաշվով հաղթեց «Արարատին»: Գործող չեմպիոն «Բանանցը», սեփական հարկի տակ մրցելով «Գանձասարի» հետ, պարտվում էր խաղի 52-րդ րոպեի դրությամբ, սակայն կարողացավ 1 միավոր կորզել` 3-3: Գյումրիի «Շիրակն» էլ տանը հանդիպեց «Ալաշկերտին»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1-1: