Հանգստյան օրերը Գյումրիում ինովացիոն են: Նոյեմբերի 8-ին և 9-ին կազմակերպված միջոցառումներից գլխավորն ու ամենապահանջվածը «Հեքըթոն Գյումրի-2014»-ն էր:
Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս Հեքըթոն-ի նպատակն էր կազմակերպել նորարարության և ծրագրավորման յուրատեսակ փառատոն, որտեղ ծրագրավորողներից և այլ մասնագետներից կազմված թիմերն ընդամենը 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարը և առաջարկվող նորարարական ծրագրի կամ հավելվածի նախատիպը:
Այս տարի ևս մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու տարածաշրջանում գործող այլ թիմերի հետ և ցանկության դեպքում մասնակցելու նաև զուգահեռ ընթացող սեմինարներին ու ներկայացումներին:
Մանրամասները՝ տեսանյութում