Գերմանիայում բնակվող ազգությամբ թուրք ռեժիսորի՝ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը դիտելու համար ֆրանսիական կինոթատրոններում հերթեր են գոյացել:
Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին ընդառաջ՝ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը Եվրոպայում բարձրացավ մեծ կինոէկրան՝ ուղղակիորեն վկայելով այն մասին, որ 100-րդ տարելիցի հետհաշվարկին զուգահեռ Մեծ եղեռնի ճանաչման ու դատապարտման միջազգային գործընթացը ակտիվորեն շարունակվում է:
Աքինի նոր ֆիլմում ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը մարմնավորում է Մարդինում ապրող հայ տղամարդու, ով Հայոց ցեղասպանությունից փրկվելով հասնում է ԱՄՆ ՝ փնտրելու կոտորածի ժամանակ անհետացած իր երկու դուստրերին:
Ֆիլմի նախագծով հետաքրքրված էին Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Ռուսաստանի պրոդյուսերները, որոնց համատեղ ֆինանսավորմամբ էլ «Սպին» ներկայացվեց հանդիսատեսին:
Մանրամասները՝ տեսանյութում