Քաղաքապետի գլխավորությամբ մեկնարկած համաերևանյան հերթական շաբաթօրյակն ու ծառատունկը մեկնարկեց Նոր Նորքի 5-րդ զանգվածում:
Ծառատունկին և կանաչ տարածքների մաքրման աշխատանքներին մասնակցեցին մի շարք հասարակական ու պետական կառույցներ, համատիրություններ ու համայքների բնակիչներ:
Նրանք հավաքվել էին մեկ գաղափարի շուրջ՝ մայրաքաղաքը դարձնել ավելի մաքուր ու կանաչ տարածքներով լի: Քաղաքապետարանը աշխատանքների համար հատկացրել էր բոլոր անհրաժեշտ գործիքներն ու այլ պարագաները: Աշնան ընթացքում Երևանում նախատեսվում է տնկել 20 000 ծառ և 500 թուփ:
Մանրամասները՝ տեսանյութում