Աշխարհի որ ծայրն ասես, որ չեն հասել հայերը: Նրանք ամենուր են, ամեն տեղ թողնում են իրենց հետքը եկեղեցիների, վանքերի, ազգային խոհանոցի, արվեստի ու մշակույթի միջոցով: Օրինակ, ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում 50 հոգանոց հայ համայնք է ապրում:
Տեղի բազմազգ բնակչությունը որոշ բաներ գիտի, իհարկե, հայերի մասին: Ռեպորտաժում լրագրողների խումբը Հայաստանի մասին պատմող պաստառով կանգնում է ամերիկյան քաղաքի փողոցներից մեկում ու անցորդներին հարցուփորձ անում Հայաստանի ու հայերի մասին: Պատասխանները մեկը մյուսից անսպասելի են։
Մանրամասները՝ տեսանյութում