«Հնագույն նվագարաններ» Ֆիլմաշարը երկխոսություն է արվեստի և հասարակության միջև, որտեղ տրվում են վկայություններ կռվախնձոր դարձած որոշ նվագարանների հայկական պատկանելության մասին:
Դուդուկահար Գևորգ Դաբաղյանի խոսքով՝ ֆիլմերը ոչ միայն կարևոր են պատմական նշանակության, այլև դիվանագիտական և մնայուն արժեքների առումով: Այս ամենը տեսնելով մարդը ոգևորվում է. թե՛ կատարողը, թե՛ հասարակ հայ ունկնդիրը:
Ըստ ֆիլմաշարի՝ բոլոր տեսակի նվագարանները՝ հարվածային, փողային, լարային, կսմիթային, աղեղնային, իրենց տարատեսակներով հայկական կենցաղի անբաժան մասն են կազմել՝ ապացուցելով հայ տեսակի շնորհալի և արվեստակիր լինելու փաստը:
Մանրամասները` տեսանյութում