Ոստիկանության հետ բախումներով են ավարտվել հզոր ցույցերը Բելգիայում: Համընդհանուր բողոքն ուղղված է երկրի կառավարության դեմ, որը մտադիր է ազգային բյուջեն մեծացնելու նպատակով տնտեսական խիստ քաղաքականության անցնել:
Փողոց էին դուրս եկել հիմնականում բյուջետային աշխատողները, ովքեր նաև համընդհանուր գործադուլ են հայտարարել: Բողոքի ակցիան կազմակերպել են արհմիությունները, որոնք երթերի ու հանրահավաքների են դուրս բերել 100-150 հազար մարդու:
Վերջին տվյալով բախումների հետևանքով վիրավորվել է 15 ակտիվիստ և 6 իրավապահ: Դիտորդները նշել են, որ սա վերջին 8 տասնամյակում Բելգիայում տեղի ունեցած ամենախոշոր բողոքի ելույթն էր:
Այս և այլ միջազգային նորությունները` տեսանյութում