Գործադիրի ղեկավարը Ջերմուկում մասնակցել է գյուղական համայնքների զարգացման ամենամյա 4-րդ համաժողովին, որտեղ երկու օր քննարկվելու են տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների արդիական խնդիրները: Հովիկ Աբրահամյանն ընդգծել տեղական ինքնակառավարման մարմինների կարևոր դերակատարությունը։
Կազմակերպչական, նախաձեռնողական քայլերի շնորհիվ կարելի է ապահովել որոշակի տեղական նշանակության կարևոր արդյունքներ։ Հայաստանն արդեն գրանցել է շոշափելի արդյունքներ ջերմոցային տնտեսությունների, հատապտուղների ու գյուղմթերքի վերամշակման փոքր հզորությունների ստեղծման գործում:
Նրա խոսքով՝ վերջին ամիսներին տարբեր համայնքներում գործարկվել են գյուղմթերքի վերամշակման փոքր արտադրություններ, իսկ սահմանամերձ Կոթիում ու Չինարիում նախատեսված է ջերմատների կառուցում:
Մանրամասները` տեսանյութում