Համաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ՌԴ առողջապահության նախարարության ներկայացուցչական պատվիրակությունը, որի կազմում են բժշկագիտության տարբեր ոլորտները ներկայացնող անվանի պրոֆեսորներ, պրակտիկ բժիշկներ:
Երկու երկրների նախարարները ներկայացրել են համագործակցության հետագա հնարավորությունները, ստորագրել են փոխըմբռնման հուշագրեր:
Ռուսաստանի առողջապահության նախարարը ներկայացրել է համակարգի վերջին տարիների ձեռքբերումները: Վերոնիկա Սկվորցովան շեշտադրել է այն քայլերը, որոնք իրականացվել են Ռուսաստանում մայրական և մանկական մահացությունը նվազեցնելու գործում:
Մանրամասները` տեսանյութում