145 ֆիլմ մոտ 4 տասնյակ երկրներից այս տարի կմասնակցի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնին:
Կազմակերպիչը Ռոլան Բիկովի անվան Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամն է: Այս տարի մրցութային անվանակարգերին ավելացել է ևս մեկը ՝ «Պատիվ ունեմ»: Լավագույն ֆիլմերը ցուցադրվելու են նաև մարզերի պատանիների ու երիտասարդների համար:
Փառատոնն իր ստեղծման օրից միտված է ֆիլմերի միջոցով դեռ վաղ տարիքից երեխաների մեջ սերմանել բարձր արժեքներ, կրթել և պատրաստել գիտակից քաղաքացիներ: Հատկանշական է, որ այս տարի ժյուրիի կազմը բաղկացած կլինի բացառապես երեխաներից և ուսանողներից:
Մասնագետների պնդմամբ՝ ուսումնադաստիարակչական ֆիլմերը նշանակալի ազդեցություն են ունենում երեխայի հոգեբանության վրա, հետևաբար էլ դառնում անփոխարինելի միջոց ծնողների համար:
Մանրամասները` տեսանյութում