Էկոլոգիապես ամենամաքուր՝ արևային էներգիայի երկու լաբորատորա է բացվել Սևանի արհեստագործական ուսումնարանում: Արևից հոսանք ստանալու մեթոդն ու հմտությունները ուսուցանելու համար Հայաստան են ժամանել ֆրանսիացի մասնագետներ: Ուսումնարանում սովորելով՝ հայ երիտասարդները ձեռք կբերեն արևային էներգետիկի մասնագիտությունը: Ֆրանսիացի մասնագետները Հայաստանի էներգետիկ ապագան կապում են վերականգնվող էներգիայի հետ:
Ծրագիրը կյանքի է կոչել Ֆրանսիա-Ռուսաստան-ԱՊՀ ասոցիացիան՝ Հայաստանի համայնքների միության և Ռոն-Ալպեր տարածաշրջանային խորհրդի փոխգործակցությամբ: Երեք տարի առաջ մեկնարկած ծրագրով սևանցի մասնագետները մեկնել են Ֆրանսիա՝ վերականգնվող էներգիայի այբուբենն ուսանելու: Այնուհետև, մասնագիտական դասերը շարունակելու համար Սևան են եկել ֆրանսիացի դասավանդողները:
Հիմա այստեղ նոր՝ արևային էներգետիկի մասնագիտություն են ձեռք բերում բազմաթիվ երիտասարդներ:
Մանրամասները` տեսանյութում