Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Սենատում արդեն մեծամասնություն կազմող հանրապետականների ղեկավար Միթչ Մաքոնելը հայտարարել են, որ պատրաստ են երկխոսության: Կողմերը պատրաստ են ձևավորել կառուցողական համագործակցություն և թույլ չտալ ցնցումներ, որոնք հավանական են երկու կուսակցությունների հակասությունների պատճառով:
Վերլուծաբանները կանխատեսում են, որ հանրապետականների հաղթանակը լուրջ դժվարություններ կստեղծի դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի համար: Մինչդեռ նա դեռ երկու տարի նախագահելու է և դեռ ծրագրեր ունի իրականացնելու: Այսօր արդեն Օբաման պատրաստվում է դիմել կոնգրեսին «Իսլամական պետության» դեմ պայքարի համար:
Այս և այլ միջազգային նորությունները` տեսանյութում