Գործադիրը փոփոխություն է կատարել կառավարության կառուցվածքում: Կառավարության նիստում հաստատած նախագծով կմիավորեն Արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունները: Կառավարության կազմը կհամալրվի նոր՝ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունով:
Վարչապետն ասել է, որ օրենքի նախագիծը նպատակ ունի ապահովել ավելի արդյունավետ կառավարման համակարգ: Որոշումը ճանաչվել է անհետաձգելի ու խորհրադարանի հաստատմանը կներկայացվի հրատապ ռեժիմով:
Նոր ստեղծվող նախարարությունը կզբաղվի Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության, նաև Եվրամիության հետ նոր տնտեսական օրակարգի հարցերով: Նիստում այսօր հայտնի է դարձել նաեւ Վայոց Ձորի նոր մարզպետի անունը:
Մանրամասները` տեսանյութում