Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում գտնվող Սան Խոակին հարթավայրում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությունը: Հուշարձանի ճարտարապետը Ֆրեզնոյից Փոլ Հալաջյանն է:
Բետոնից և տուֆից` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նմանությամբ կառուցվող հուշարձանը բաղկացած կլինի ինը սյուներից, որոնք կխորհրդանշեն Հայաստանի վեց նահանգները, Կիլիկիան, Սփյուռքը և Հայաստանի Հանրապետությունը: Սյուներից առաջինը կլինի 19 ոտնաչափ բարձրությամբ, վերջինը` 15, որն էլ կխորհրդանշի 1915 թվականը:
Այսօր Ֆրեզնոյում ապրում է մոտ 50 000 հայ: Կալիֆորնիայի պետական համալսարանում սովորում է 23 հազար ուսանող: Կրթօջախի տարածքում հուշարձանի կառուցումը կնպաստի օտարազգի ուսանողների լայն իրազեկմանը հայերի և համաշխարհային պատմության սև էջերի մասին:
Մանրամասները` տեսանյութում