Քաղաքական լուրջ ճգնաժամ է սկսվել Վրաստանում: Մեկ օրում պաշտոնից հեռացել է երեք նախարար, որին հետևել են նաև տասից ավելի դեսպանների հրաժարականը: Փլուզման եզրին է հայտնվել կառավարող «Վրացական երազանք» կոալիցիան, Վրաստանի պաշտպանության արդեն նախկին նախարար Իրակլի Ալասանիայի առաջնորդած «Ազատ դեմոկրատներն» այլևս կոալիցիայի մեջ չեն:
Ամեն ինչ սկսվել է «Վրացական երազանք» կոալիցիայի քաղաքական խորհրդի նիստից, որին ներկա էր նաև Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: Որոշ տեղեկությունների համաձայն` հենց նրա ներկայությունն է եղել ազատ դեմոկրատների դեմարշի պատճառը:
Մանրամասները` տեսանյութում