Խորհրդարանում բյուջետային քննարկումների վերջին օրը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ 2015-ին էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն կամ բարձրացում չի նախատեսվում:
Քաղաքաշինության նախարարը տեղեկացրել է, որ 2015-ի կեսին կավարտվեն Գյումրիի երկրաշարժից տուժած բոլոր անօթևանների բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարն անդրադարձել է «Նաիրիտ» գործարանի ճակատագրին:
Նրա խոսքով՝գործարանի հետ կապված Կառավարությունը որոշում կկայացնի և մոտ մեկ ամիս անց վերջնական պարզաբանումներ կներկայացվեն: Նախարարը վստահեցրել է, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերի բոլոր պարտքերը կմարվեն:
Մանրամասները` տեսանյութում