Նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ջրատարի վթարի հետևանքով Կապանի Բաղաբերդ թաղամասի 17 շենքի տուժող բնակիչները 2.5-ից մինչև 5 մլն դրամ փոխհատուցում կստանան:
Գումարի չափը կախված է վնասված գույքի ծավալից, բնակարանի մակերեսից ու վնասվածության աստիճանից: Փոխհատուցումն առավել արդյունավետ կազմակերպելու համար տեղի իշխանություններն այժմ հայջրմուղկոյուղու հետ ճշգրտում են վնասի չափերը:
Վթարից վնասված շենքում հոսանք դեռ չկա: էներգամատակարարումը չի վերականգնվում անվտանգության նկատառումներով: Տուժող բնակարանատերերը դեռ չեն կարող վերադառնալ իրենց տները:
Մանրամասները` տեսանյութում