ԱՄն-ի արևմտյան ափի Հայ դատի հանձնախմբի պատասխանատուների գնահատմամբ՝ տարին արդյունավետ էր մի քանի առումով. Կալիֆորնիայի Սենատը օրենդրորեն ճանաչեց Արցախի անկախությունը, գործընթացը շարունակվում է մյուս նահանգներում, դարձյալ Սենատի մակարդակով, արտոնվեց Կալիֆորնիայի դպրոցներում և քոլեջներում Հայոց ցեղասպանության պատմության դասավանդումը:
Հայ դատի հանձնախումբը երախտագիտություն հայտնեց ու մրցանակներ շնորհեց հայ և օտար այն գործիչներին, ովքեր ջանացել են այդ ձեռքբերումներին հասնելու համար: Իրավաբան Դեյվիդ Բալաբանյանին շնորհվեց «Արդարադատության պաշտպան» մրցանակը, նրան վստահված է Հայ դատի պահանջատիրությունն ամերիկյան դատարան բերելու գործը:
Կալիֆորնիայի Սենատի նախագահ Քևին դե Լեոնն արժանացավ «Տարվա խորհրդարանական» տիտղոսին Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման գործին մեծ աջակցության համար:
Մրցանակ տրվեց նաև Միջին Արևելքի հիմնադրամի պատասխանատուներին` կառույցի կողմից 100 տարի առաջ հայերին ցուցաբերված օգնության համար. օգնություն, որի շնորհիվ փրկվեց 132 հազար որբի կյանք, ապաստան գտավ մեկ միլիոն փախստական, այդպիսով խափանվեց հայերին բնաջնջելու` Օսմանյան կառավարության ծրագիրը:
Մանրամասները` տեսանյութում