12-րդ տուրը մեկնարկեց Կապանում, որտեղ տեղի «Գանձասարը» պարտվեց «Շիրակին» 0-3 հաշվով: Ավելի ուշ այս մրցաշրջանի առաջատար «Ուլիսը» սեփական հարկի տակ ջախջախեց «Ալաշկերտին»` 5-1: Դաշտի տերերից հերթական գնդակը խփեց նաև Հովհաննես Գոհարյանը և հիմա 9 գոլով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաղթարշավը շարունակում է Երևանի «Միկան»:
Արամ Ոսկանյանի թիմը տանը 3-1 հաշվով պարտության մատնեց «Արարատին»: Առաջին կեսում մեկ անգամ Ռաֆայել Ղազարյանը և 2 անգամ՝ Վարդգես Սաթումյանը 3 գոլի առավելություն տվեցին: Երկրորդ կեսում Ռակիչը միայն կրճատեց հաշվի տարբերությունը: «Փյունիկն» էլ Ղուկաս Պողոսյանի միակ գոլի շնորհիվ հաղթեց գործող չեմպիոն «Բանանցին»: