Մոնումենտալ քանդակագործության հայ վարպետի՝ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի անունն է կրելու Երևանի Գեղարվեստի ակադեմիայի քանդակագործական արվեստանոցը:
Հայ հանրությունը վարպետին ճանաչում է նրա մեծածավալ գործերով, որոնք զարդարում են մայրաքաղաքն ու հանրապետության տարբեր բնակավայրերը: Սարդարապատի հուշահամալիրի, Մայր Հայաստանի, Կոմիտաս վարդապետի հուշարձանները, նրա բազում այլ գործերը հիացմունք են առաջացնում:
Արա Հարությունյանն այն եզակի արվեստագետներից է, ով խորհրդային տարիներին, երբ փակ էր երկաթյա վարագույրը, ստեղծագործում էր, ճանաչված ու սիրված էր նաև Եվրոպայում:
Մանրամասները` տեսանյութում