Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ հերթական հուշարձանն է բացվել Հայաստանում: Լոռու մարզի Ախթալա քաղաքում սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում խաչքար-հուշաղբյուրի բացմամբ ոգեկոչվել է 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Խաչքարը ճշգրտությամբ վերարտադրում է Ջուղայում ոչնչացված խաչքարերից մեկի զարդանախշերն ու պատկերային արտահայտչամիջոցները: Մոսկվայաբնակ բարերարն ու հեղինակն այս կերպ են խորհրդանշել հայ ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի հարատևությունը:
Նույն օրը քաղաքում նաև մի շարք կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել՝ խմելու ջրագծերի արդիականացման ծրագրի ավարտ, մանկապարտեզի մասնաշենքի բացում, գրքի շնորհանդես ու պատկերասրահի բացում:
Մանրամասները` տեսանյութում