Ուկրաինայի ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում ավարտվել են տեղական ընտրությունները: Շրջանների ռուսալեզու բնակիչներն ընտրել են հանրապետությունների ղեկավարներին ու ժողովրդական խորհուրդների պատգամավորներին:
Ըստ նախնական տվյալների` և՛ Դոնեցկում, և՛ Լուգանսկում հաղթել են գործող վարչապետները:
Կիևը, Վաշինգտոնն ու Եվրամիությունը հայտարարել են, որ անօրինական են համարում և չեն ճանաչում Դոնեցկի և Լուգանսկի ընտրությունները: Մոսկվան հակառակը` հայտարարել է, որ հարգում և ընդունում է տարածաշրջանի բնակիչների որոշումը:
Մանրամասները` տեսանյութում