Արդեն չորրորդ տարին անընդմեջ մեր երկրում կազմակերպվում է այկիդոյի միջազգային փառատոն, որն իր շուրջն է համախմբում տարբեր երկրներից ժամանած մարզիկների:
Այս տարի փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել այկիդոյի վարպետներ Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Լիտվայից և Իրանից:
Փառատոնին հայ մարզիկները ցուցադրում են իրենց վարպետության աստիճանը: Այկիդոն, թերևս, միակ մարտարվեստն է, որը սպորտ չի դարձել. այստեղ չկա ուժեղի ու թույլի պայքար, հաղթանակի ձգտում, հետևաբար՝ ո՛չ հաղթողներ, և ո՛չ էլ պարտվողներ:
Այկիդոյում ամենակարեւորը հոգևոր հանգստությունն է, բնության հետ ներդաշնակությունը:
Մանրամասները` տեսանյութում