Իրաքից Թուրքիայի տարածքով քուրդ փեշմերգա զինյալների առաջին խմբերը մեկնել են Սիրիա: Նրանք իրենց հետ տարել են ծանր զինատեսակներ, հակատանկային զենքեր ու զրահամեքենաներ:
Դեռևս պարզ չէ, թե նրանք երբ կհասնեն Քոբանիի իրենց հայրենակիցներին: Սակայն Այն էլ Արաբում նրանց արդեն անհամբեր սպասում են:
Քաղաքի ղեկավարներից Անվար Մուսլիմն ասել է, թե Քոբանիի քուրդ մարտիկները չունեն հակատանկային պայքարի միջոցներ, որոնցով հնարավոր կլիներ կասեցնել իսլամիստների տանկային գրոհները: Քրդերն ու իսլամիստները մինչև հիմա թեժ պայքար են մղում Քոբանիի հանդեպ ամբողջական վերահսկողություն հաստատելու համար:
Քրդերը կարողացել են զգալի կորուստներ պատճառելով Քոբանիից դուրս մղել ջիհադականներին, սակայն վերջինները շարունակում են անընդմեջ հարձակումները գրեթե բոլոր կողմերից:
Մանրամասները` տեսանյութում