Ըստ հնագույն լեգենդի` հելոունի գիշերը դժոխքի դռները բացվում են աշխարհի առջև և դժոխային կերպարանքները ներխուժում են երկիր: Արդեն մի քանի տարի է՝ նրանք անտարբեր չեն անցնում նաև Երևանի կողքով:
Թեև հելոուինը համարվում է ամերիկյան տոն, տարեցտարի ավելի շատ երկրներ են վարակվում դրանով: Ուշ միջնադարում հելոուինը նշվում էր բոլոր սրբերի տոնի նախօրեին, ինչով և խորհդանշում էր հրաժեշտը չար ուժերին. սարսափազդու գիշեր, որից հետո կբացվեր ամենապարզ ու բարի առավոտը:
Հիմա հելոուինը պարզապես սարսափազդու կերպարների խրախճանք է, որից հետո ամենապարզ առավոտի փոխարեն դեռ մի քանի օր բացվում են կարկատած դեմքով հրեշների ու կմախքների սելֆիները:
Մանրամասները` տեսանյութում