Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիետի հերթական նիստի ժամանակ որոշվեց Շիրակ ֆուտբոլային ակումբին ենթարկել կարգապահական տույժի: Փյունիկի հետ տնային հանդիպմանը Շիրակի մոտ բացակայում էր ապաթարթափիչը սրտի ռիթմը վերականգնող հատուկ սարքը: Ակումբը տուգանվել է 10 000 դրամով:
Իսկ ահա «Ալաշկերտն» ու «Գանձասարը» տուգանվել են 100 000 դրամով ակումբների երիտասարդական թիմերի միջև խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար: Այդ խաղում ֆուտբոլիստներ Նարեկ Գյոզալյանն ու Սուրեն Առաքելյանն հեռացվել էին դաշտից: