Ինչպե՞ս է իրեն դրսևորել հայամետ լոբբին Կոնգրեսի անցած գումարման 4 տարիներին: Օրենսդիրի առաջիկա ընտրություններին ուժերի լարմամբ ու զորաշարժով է պատրաստվում ամերիկահայությունը:
Հայկական ամենամեծ ու ազդեցիկ ճնշման կառույցը՝ Հայ դատի գրասենյակը, սահմանել է առաջադրված թեկնածուների գործունեության գնահատման սանդղակ: Դրանով մեր համայնքը պիտի գնահատի նրանց անցած ճանապարհը, առավելություններն ու բացթողումները, նախանշի ամերիկյան քաղաքական օրակարգի հայկական վերնագրերը:
Կալիֆոռնիայից Ջեկի Սպայերը, Էն Էշուն, Ֆլորիդայի հույն կոնգրեսմեն Գուս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնը ստացել են բարձրագույն գնահատականները, Կապիտոլիումի բարձրունքին թուրքերի խոսափող Ջերալդ Կոնուլին կամ ադրբեջանական հանձնախմբի համանախագահ Բիլ Շուստերը ստացել են այն նիշը, որին արժանի են:
Մանրամասները` տեսանյութում