Բրյուսելում ընթացող ռուս-ուկրաինական գազային բանակցություններն ավարտվել են: Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ մինչև եկող տարվա մարտը ներառյալ Ուկրաինան ու Եվրոպան կապույտ վառելիք կստանան: Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ղեկավարները հեռախոսային զրույցի ժամանակ ընթացքում քննարկել են Ուկրաինայի վիճակն ու ողջունել գազի վերաբերյալ բրյուսելյան փաստաթղթի ստորագրումը: Իսկ Ռուսաստանի և Ուկրաինայի կառավարություններն արդեն գործնական քայլերի են անցել:
Բացի այդ, Ռուսաստանի կառավարությունը մտադիր է Ուկրաինայի համար գազի գինն իջեցնել 100 դոլարով: 1000 խորանարդ մետր վառելիքի գինը կկազմի 378 դոլար: Այս գինը, սակայն, վերջնական չէ, այլ միայն առաջիկա 5 ամիսների համար: Ուկրաինան կամ նորից պետք է պայմանավորվի, կամ գազը գնի 400 դոլարից բարձր գնով:
Մանրամասները` տեսանյութում