Խորհրդարանական մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2015 թվականի պետական բյուջեի մասին նախագծի քննարկումները:
Ներկայացնելով սոցիալական ոլորտի համար նախատեսված ֆինանսական միջոցների վերաբերյալ տվյալները` ֆինանսների փոխնախարարն ասել է, թե 2015-ի հունիսի 1-ից 55 000 դրամից պակաս աշխատավարձ չի լինելու: Ավելացել է նաև ընտանեկան նպաստի չափը. 2015-ի համար նախատեսվում է 38 մլրդ 386 մլն դրամ, 2014-ի 37 միլիարդի համեմատ: Կփոփոխվի նաև միջին ամսական աշխատանքային կենսաթոշակը: 2014-ին գործող ամսական 36 000դրամի դիմաց կնախատեսվի 41 000 դրամ:
Սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը խոսել է նաև մայրության համար տրվող գործող նպաստների համակարգի ռիսկայնությունից: Թեման հասարակակական մեծ հնչեղություն ունի, ու խորհրդարան եկած կառավարության ներկայացուցիչներից պատգամավորները փորձել են առավելագույնն իմանալ:
Մանրամասները` տեսանյութում