Դիլիջանում մեկնարկած ֆորումի բացմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետը: Երկօրյա համաժողովը, կառավարության ղեկավարի դիտարկմամբ, լայն հնարավորություն է ընձեռում մասնակիցներին՝ ծանոթանալու բիզնեսում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների կիրառման միջազգային փորձին, ինչը կխթանի նոր շուկաների նվաճման, վաճառքի ծավալների մեծացման, սպասարկման և արտադրանքի որակի բարձրացման գործընթացները:
Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ այսպիսի համաժողովների շնորհիվ պետության և մասնավոր հատվածի միջև ձևավորվող երկխոսությունն ու գործընկերային հարաբերությունները հիմք են ստեղծում տնտեսության զարգացման և երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար:
Նրա խոսքով՝ Հայաստանում ազգային ինովացիոն համակարգի զարգացումը հանդիսանում է կառավարության գերակայություններից մեկը և մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում:
Մանրամասները` տեսանյութում