Հայոց լեզվի «Մեղու» հանրապետական մրցույթն Էջմիածնում տոնական տրամադրությամբ մեկնարկեց: Առաջին անգամ անցկացվող մրցույթը հիշարժան և տպավորիչ դարձնելու նպատակով կազմակերպիչները երեխաների մասնակցությամբ ուրախ տոնահանդես էին ձեռնարկել:
Մրցույթին մասնակցելու ցանկություն էին հայտնել Էջմիածնի 3-րդ, Էռնեկյան և Գրիգոր Լուսավորիչ համալսարանի հիմնական դպրոցների ավելի քան 80 դպրոցականներ:
«Մեղուն» անցկացվել է թեստային հարցաշարով, յուրաքանչյուր հարցը` պատասխանի հնարավոր 5 տարբերակով: Մտածելու համար տրվում է 75 րոպե:
Մայրենիի մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած աշակերտների ոգևորությունից ավելի ոգևորված էին ուսուցիչները: Ձևավորված կարծիքները, թե հայոց լեզվի նկատմամբ հետաքրքրությունը զիջում է օտար լեզուներին, մերժում են հենց իրենք` դպրոցականները:
Մանրամասները՝ տեսանյութում