Ավարտվել է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Հորդանանի Հաշիմյան թագավորություն: Նախագահ Սարգսյանը մեկնել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր: Նա շրջայց է կատարել քրիստոնեական սրբավայրում, այնուհետ գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում:
Հանրապետության Նախագահը Երուսաղեմի Հայոց Պատրիարքի, Հորդանանի հոգևոր առաջնորդի և Հորդանանի հոգևոր առաջնորդության ու ազգային տեղական խորհրդի գլխավոր քարտուղարի, հայ համայնքի ներկայացուցիչների և իր գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամների հետ այցելել է նաև հայկական սբ Կարապետ եկեղեցի:
Ավարտելով պաշտոնական այցը Հորդանան՝ հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:
Մանրամասները՝ տեսանյութում