Ուկրաինայում Գերագույն ռադայի ընտրությունների արդյունքների հաշվարկը գրեթե ավարտվել է: Քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկից հետո վարչապետ Յացենյուկի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը մոտ մեկ տոկոսով առաջ է անցել «Պյոտր Պորոշենկոյի բլոկից»: Մեծամասնություն չկազմելով՝ երկու գլխավոր կուսակցությունները խորհրդակցություններ են վարում կոալիցիա ձևավորելու վերաբերյալ:
Ռադա է մտել ևս 4 կուսակցություն, այդ թվում՝ Յուլյա Տիմոշենկոյի «Հայրենիք» դաշինքը: Յացենյուկը, ներկայացնելով կոալիցիոն համաձայնագրի սեփական նախագիծը, հայտարարել է, որ պատրաստ է կրկին գլխավորել կառավարությունը, եթե Ռադայում մեծամասնությունը ձևավորվի իր առաջարկած սկզբունքներով:
«Բատկիվշչինայի» առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ իր կուսակցությունը պատրաստ է մտնել ապագա կոալիցիայի մեջ, բայց և ավելացրել է՝ իր դաշինքը կառավարությունում նախարարական պորտֆելներ ստանալու հավակնություններ չունի:
Մանրամասները՝ տեսանյութում