Կառավարությունը դեռ հունիսին հավանության էր արժանացրել մի ծրագիր, որով խթանվում է գյուղացիների սեզոնային զբաղվածությունը: Գործազրկության նպաստի փոխարեն գյուղացին ստանում է վարձատրություն՝ իր իսկ հողը մշակելու համար:
Սեփական բիզնեսը զարգացնելու, անմշակ մնացած հողատարածքները մշակելու կառավարության առաջարկին տարածաշրջանի 13 գյուղական համայնքներ են արձագանքել։ Ծավ գյուղից միանգամից 9 տնտեսություն այս տարի ստիպված չի եղել բերքահավաքը կազմակերպելու համար միջոցներ հայթայթել։
Մեկ տնտեսության համար նախատեսված գումարը 350 000 դրամ է: Քանի որ այս տարի միայն բերքահավաքի աշխատանքներ են իրականացվել, ծրագրի շրջանակներում գումարի չափը իջել է։ Զբաղվածության տարածքային կենտրոնում ակնկալում են՝ գարնանը շահառուների և գյուղերի թիվը ավելի կմեծանա։
Մանրամասները՝ տեսանյութում