Համաշխարհային բանկի հերթական Doing business զեկույցում աշխարհի 189 պետությունների շարքում Հայաստանը զբաղեցրել է 45-րդ տեղը: Նախորդ տարի 49-րդ հորիզոնականում էր:
Երկրի գործարար գրավչության այս լուրով է վարչապետ Հովիկ Աբրահամյանը բացել Կառավարության հերթական նիստը՝ նախարարներին հանձնարարելով այսուհետև ևս աշխատել ձեռներեցության համար պայմանները բարելավելու ուղղությամբ:
Վարչապետն անդրադարձել է նաև վերջին օրերին բուռն քննարկման թեմա դարձած աշխատող մայրերի համար հղիության նպաստի հնարավոր կրճատման օրինագծին:
Նիստի ժամանակ սոցիալական մեկ այլ նախագծով հստակեցվեց զոհված ազատամարտիկի ու զինծառայողի ընտանիքներին տրվող պետական աջակցության հարցը:
Մանրամասները՝ տեսանյութում