Ստեփանակերտում մեկնարկած ադրբեջանցի դիվերսանտների դատավարությանն անդրադարձել է «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության տնօրենը:
Լարիսա Ալավերդյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դատավարությունն ընթանում է բաց և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Մի բան արդեն հստակ է` երկու մեղադրյալներն էլ ընդունում են, որ համագործակցել են Ադրբեջանի ազգային անվտանգության մարմինների հետ:
Նա ողջունելի է համարում այն, որ չճանաչված երկրում գործում են մարմիններ, որոնց գործունեությունը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին: Մեկնարկած դատավարությունն ընթանում է թափանցիկ, լսումներին կարող են ներկա գտնվել բոլոր ցանկացողները:
Մանրամասները` տեսանյութում