Հորդանանի Հաշիմյան թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն ալ Հուսեյն ալ Հաշիմիի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Հորդանան: Թագավորի նստավայրում տեղի է ունեցել Նախագահ Սարգսյանի և Հորդանանի թագավորի առանձնազրույցը:
Պետությունների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ մի շարք ոլորտներում հայ-հորդանանյան համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Հանրապետության Նախագահը հանդիպումներ է ունեցել նաև Հորդանանի վարչապետի, Սենատի նախագահի և Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ:
Մանրամասները` տեսանյութում