ԱԺ-ում շարունակվում է 2015-ի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Այսօր հրապարակվել են Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, նախագահի աշխատակազմի, մի շարք գերատեսչությունների բյուջետային հատկացումները, որոնք 2014-ի բյուջեի համեմատությամբ էական փոփոխություններ չեն կրել:
Մարզերին նախատեսվել է հատկացնել մոտ այնքան գումար, որքան 2014-ին: Հիմնական գումարից բացի, յուրաքանչյուր մարզի կհատկացվի 3-ական մլն դրամ սարքավորումներ գնելու համար: Կավելացվեն նաև մարզպետարանների պահուստային ֆոնդերը:
Գումարային որոշակի ավելացումը բացատրվել է աշխատավարձերի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ:
Մանրամասները` տեսանյութում