Նոյեմբերի 29-ին Իրաքի քրդական «փեշմերգա» ջոկատները ժամանել են Թուրքիայի Շանլը Ուրֆա նահանգ, որտեղից հատել են Սիրիայի սահմանն ու շարժվել ռազմավարական նշանակության Քոբանի բնակավայրը: Այնտեղ նրանց օգնությանն են սպասում քուրդ մարտիկները, որոնք պայքարում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:
Իսլամիստներն արդեն մեկ ամսից ավելի Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Քոբանին պահում են պաշարման մեջ: Թուրքիայի Հաբուր բնակավայրի շրջանում հավաքված հազարավոր քրդերը ողջունել են նոր ուժերի ժամանումը: Իսկ թուրք ոստիկանները, սահմանի մոտ կուտակված քրդերի ոգևորությունից անհանգստացած, փորձել են նրանց ցրել օդ արձակված կրակոցներով:
Մանրամասները` տեսանյութում