Գյումրիի «Յոթ վերք» եկեղեցու բարեգործական ջոկատը ձեռնարկել է «Մեկ բացիկ, մեկ բնակարան» ակցիայի երկրորդ փուլը:
Բարեգործական ակցիային մասնակցող երիտասարդներն իրենց ձեռքով պատրաստած բացիկների վաճառքից կուտակված գումարով օգնում են բնակարանի խնդիր ունեցող ընտանիքներին: Արշավի արդյունքում բնակարանի տեր է դարձել հերթացուցակում չհաշվառված Ալեքսանյանների ընտանիքը:
Բարեգործական ջոկատի երիտասարդները դեկտեմբերի 7-ին` երկրաշարժի հերթական տարելիցին, բնակարան կնվիրեն ևս մեկ անօթևան ընտանիքի:
Մանրամասները՝ տեսանյութում