Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի ազատագրման 21-րդ տարեդարձի օրը նոր ու կարևոր երկու հաստատությունների բացման արարողություններով է նշանավորվել:
4 գլխավոր բաժանմունք ունեցող կահավորված ու ժամանակակից սարքավորումներով զինված բուժկետը կդառնա կենտրոն շրջանի բնակիչների համար:
Առողջ սերնդին որակյալ կրթությամբ ու հաճելի ժամանցով ապահովելու նպատակով էլ բացվել է մանկապարտեզ, որտեղ կհաճախի ավելի քան 6 տասնյակ երեխա: Միջոցառումներին մասնակցել է նաև հայկական 2-րդ հանրապետության նախագահը:
Արցախի ազատագրված տարածքներում իշխանությունների հռչակած ծրագրերի կյանքի կոչումը ընդհանուր ուրախություն է ամբողջ հանրապետության համար: Այդ է հաստատում ամեն նշանավոր առիթի դեպքում մայրաքաղաքից ու տարբեր շրջաններից հյուրերի ժամանումն ու համընդհանուր տոնակատարությունը:
Մանրամասները` տեսանյութում