Սիսիանի պատմության թանգարանում բացվել է ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյանին ու նրա եղբորը՝ ժողովրդական քանդակագործ Արտաշես Հովսեփյանին նվիրված ցուցադրությունը: Թանգարանն արվեստագետ եղբայրներին ներկայացնում է «Սերունդների խաչմերուկ» ամենամյա միջոցառման շրջանակում:
90-ամյակը բոլորող հայտնի գեղանկարիչն անձամբ է ժամանել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքից՝ մասնակցելու ցուցասրահի բացմանը: Նրա փափագն է կյանքի օրոք տեսնել հայրական տունը որպես տուն-թանգարան, որտեղ ներկայացված կլինեն իր գեղանկարները։ Այդ տանը տարիներ առաջ բացել էր իր դպրոց ստուդիան՝ նկարչություն դասավանդելով պատանի սիսիանցիներին:
Մանրամասները` տեսանյութում