3 տարի առաջ Դիլիջանի զբաղվածության տարածքային գործակալության համակարգչային ուսուցման դասընթացներին մասնակցելուց և համակարգիչ նվեր ստանալուց հետո վաղ մանկուց տեսողությունը կորցրած երիտասարդի կյանքն անհամեմատ հեշտացավ:
Վաչե Գրիգորյանն ապրում է ակտիվ հասարակական կյանքով, հոդվածներ տպագրում մարզային թերթերում, 90 բանաստեղծությունների, մոտ 20 երգերի հեղինակ է։ Վերջերս Դիլիջանում կայացել է նրա մենահամերգը:
Մշակույթի պալատի բեմում իր հերթական մենահամերգին էլ մենակ չէր: Իր խոսքով՝ համախոհների մեծ բանակ ունի:
Մանրամասները` տեսանյութում