2014-ի ապրիլի 25-ից մայիսի 15-ը «Մարդը՝ կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և «Հայ օգնության միության» նախաձեռնությամբ կազմակերպված տասնօրյա դասընթացի ժամանակ 150 հայրենադարձներ սովորեցին՝ ինչպես գրել հաջողված բիզնես-պլան: Այնուհետև բիզնես դրամաշնորհի մրցույթում հաղթող ճանաչված բիզնեսմենները Եվրամիության ֆինանսավորմամբ անհրաժեշտ սարքավորումներ ստացան:
Երիտասարդ գործարար Վախթանգ Հովհաննիսյանը, օրինակ, ջերմոցային տնտեսություն է հիմնել, աշխատում է արևային ջեռուցման նոր համակարգով: Մոտ չորս տարի ապրելով Ռուսաստանում՝ յուրացրել է նոր մեթոդն ու ստանալով «Արփի» սոլար-արեգակնային համակարգը՝ փորձում է այն կիրառել հարազատ մարզում:
Նոր համակարգն օգտագործվում է և՛ ջերմոցի ջեռուցման, և՛ կենցաղային նպատակներով: Խորքային հորն էլ ապահովելու է ջերմոցի ջեռուցումը նաև այլ եղանակներին, երբ ջերմաստիճանը ցածր կլինի: