Ազգային ժողովում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է 2015-ի պետական բյուջեի նախագիծը: Խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում վարչապետն ընդգծել է, որ պետական բյուջեի նախագիծն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը՝ 47.9 տոկոսը կազմում են սոցիալ-մշակութային նախագծերը:
Միայն կրթության, սոցիալական պաշտպանության և առողջապահության ճյուղերում պետական ծախսերը 2015-ին կկազմեն շուրջ 596.5 մլրդ դրամ, որը գերազանցում է 2014-ի համադրելի մակարդակը 25 մլրդ 700 մլն դրամով:
Պատշաճ մակարդակ է նախատեսված պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման համար՝ ընդհանուր ծախսերի 21.4 տոկոսի չափով:
Մանրամասները` տեսանյութում