Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խորհրդարանական արտահերթ ընտրություների ավարտից հետո հատուկ տեսաուղերձում հայտարարել է, թե Ուկրաինայի բնակիչներն ապացուցեցին, որ իր նախագիծն իրատեսական է, երկրի բռնած քաղաքական կողմնորոշումը՝ ճիշտ:
Նա ընտրության արդյունքը բնութագրել է որպես ուկրաինամետ և եվրոպամետ ուժերի հաղթանակ: Ըստ Պորոշենկոյի՝ ուկրաինացեիները համաձայնել են նաև իր խաղաղության նախագծին և բանակի հզորացման մտադրությանը:
«Իշխանության վերագործարկումն ավարտված է,- նշել է նախագահը,- և բարեփոխումների ուշացումը հավասար է մահվան: Այդ պատճառով էլ ես ակնկալում եմ, որ նոր կոալիցիան կձևավորվի որքան հնարավոր է շուտ: Որպես նախագահ՝ ես հնարավորինս կարագացնեմ նոր կառավարության ձևավորումը և բարեփոխումները: Իմ թիմն արդեն պատրաստել է կոալիցիոն համաձայնագրի նախագիծը: Այն ներառում է փոփոխություններ, կոնկրետ նպատակ հետապնդող օրենքների ընդունում»:
Մանրամասները՝ տեսանյութում