Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում «Հայաստանը՝ ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն» ներդրումային համաժողովի բացմանը:
Ներդրումային համաժողովի աշխատանքներին մասնակցում է հայրենական և արտասահմանյան ոսկեգործության ոլորտի շուրջ 300 ներկայացուցիչ:
Վարչապետն ընդգծել է, որ ոսկեգործության զարգացման համար այսօր նոր խթան կհանդիսանա ԵՏՄ անդամակցությունը, ինչը տեղական ընկերություններին լուրջ հնարավորություններ կընձեռի շուկաների ընդլայնման և որակյալ հումքի ձեռքբերման հարցում:
Մանրամասները՝ տեսանյութում