Սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող գյումրեցիների համար եզակի հնարավորություն է ստեղծվել Գյումրիի բժշկական կենտրոնում հետազոտություն անցնել փորձառու և բարձրակարգ բժիշկների մոտ:
Երևանի «Նորք Մարաշ» սրտաբանական կլինիկայի մասնագետներն այս օրերին հանրապետության երկրորդ քաղաքում էին:
Նրանք ոչ միայն խորհուրդներով են կիսվել, դասախոսություններով հանդես եկել տեղի բուժանձնակազմի համար, այլև լիովին անվճար կատարել 9 հիվանդի կորոնոգրաֆիա և մեկ ստենտավորում:
Գյումրիի բժշկական կենտրոնում այս տարի ստացիոնար բուժում ստացող 7000 հիվանդից 4200-ը բուժօգնություն են ստացել պետական պատվերով: Մեծ է նաև բարեգործական ակցիաների շնորհիվ բուժօգնություն ստացողների թիվը:
Մանրամասները՝ տեսանյութում