Եռամյա ընդմիջումից հետո արդեն 2-րդ անգամ հյուրընկալվելով մայր բուհում՝ կարդինալ Ռավազին ներկայացրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. Քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» ցուցահանդեսի պատկերագրքի հայերեն և ռուսերեն թարգմանություները՝ նվիրված հայոց առաջին քահանայապետին:
Վկայակոչելով մեծն Թոմաս էլիոթին՝ Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազին ԵՊՀ-ի ներկայացուցչական լսարանում վերստին փաստել է՝ քրիստոնեությունը համաշխարհային քաղաքակրթության մեծերին ու հզոր ուսմունքները հասկանալու բանալին է:
Վատիկանում երկարամյա հոգևոր ծառայության փորձառությամբ հավելում է՝ կրոնն առանց մշակույթի վերածվում է սոփեստության, իսկ մշակույթն առանց կրոնի չափազանց մակերեսային է:
Մանրամասները՝ տեսանյութում